• Դռների արտադրություն
  • Պատվերով կահույք

Մեր մասին

Հարգելի այցելուներ, ուրախ ենք Ձեզ ողջունելու «Յուկա» ընկերության ինտերնետային կայքում։

«Յուկա» ընկերությունը կահույքի, պատուհանների և դռների արտադրության ոլորտում սկսել է իր գործունեությունը 2007 թվականից: Մեր խանութ-սրահը գտնվում է Նար-Դոսի փող., 36/6 շենք հասցեում: Եթե Ձեզ անհրաժեշտ է կահույքի կամ դռների պատշաճ պատրաստում, որը Ձեզ կծառայի ոչ մեկ տասնամյակ, ապա բարի գալուստ մեզ մոտ:

Հոգալով հաճախորդների և գործընկերների հարմարավետության մասին՝ ընկերությունը ներդրել է նաև առաքման ծառայություն, ինչպես Երևանում այնպես էլ մարզերում:

Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով, նաև` ուղարկել Ձեր պատվերի պահանջները: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն:

Ծառայություններ

  • Պատվիրում
  • Չափագրում
  • Պատրաստում
  • Տեղադրում
Մեզ մոտ ընդունվում են ցանկացած տիպի դռների և կահույքի պատվերներ: Պատվերներն ընդունվում են մատչելի գներով: Պատվերներ ընդունելիս` մեր մասնագետները հաշվի կառնեն պատվիրատուի կողմից ներկայացված ցանկացած մանրուք: Ընկերության խորհրդատուները Ձեզ կծանոթացնեն դիզայնի նրբություններին, կկատարեն նախնական դիզայն և նախահաշվարկ:
«Յուկա» ընկերության մասնագետներն անվճար կիրականացնեն չափագրման աշխատանքներ, ինչպես նաև կտրամադրեն պրոֆեսիոնալ խորհրդատվություն դռների և կահույքի դիզայնի ընտրության հարցում: Մեր մասնագետների անհատական գծագրերն ու ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ունենալու հնարավորություն կտան:
Հաշվի առնելով հաճախորդների բոլոր ցանկություններն ու պահանջները` ընկերության հիմնական խնդիրն է անհատապես մշակված դռների և կահույքի եզակի մոդելների արտադրության կազմակերպումը: Կահույքն ու դռներն ամբողջությամբ պատրաստվում են էկոլոգիապես մաքուր, որակյալ նյութերից, որոնց բազմազանությունը կբավարարի ցանկացած՝ նույնիսկ ամենաքմահաճ պատվիրատուին:
Տեղադրումը, չափագրումը կատարվում է անվճար: Ընկերության առաջարկած դռները յուրահատուկ են թե պատրաստման և թե տեղադրման տեխնոլոգիաներով: Դրանց բարձր որակը պայմանավորված է տեխնոլոգիական պրոցեսի խստագույն պահպանմամբ և տեղադրման առաջադեմ, առանձնահատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս տեղադրումը կատարել ոչ թե շինարարության ընթացքում, այլ նրա ավարտից հետո:

Տեսադարան

Կոնտակտային տվյալներ

Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով, նաև` ուղարկել Ձեր պատվերի պահանջները: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն:
Հայաստան, 0018, Երևան
Նար-Դոսի փող., 36/6 շենք
(Կենտրոն վարչ. շրջան)
info@yuka.am
+374 91 870378 (viber) +374 94 012299 +374 77 624452 +374 95 624452
© Copyright 2017 - Yuka by My Web
All rights reserved.